Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 
  • Անքննելի են գործերն Աստծո

    Անքննելի են գործերն Աստծո

    08.11.2013| 11:03
    Որ կա Աստված, նույնիսկ աֆրիկյան հետամնաց ցեղերը գիտեն, բայց չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն, և փոխարենը կուռքերի ու կենդանիների են պաշտում: Իսկ ի՞նչ ասենք կոմունիստական անաստված տարիների մարդկանց մասին, երբ նույնիսկ չէին հավատում, որ Աստված կա: Աթեիստական այդ տարիներին շատերը համակերպվեցին հոգու խավարին ու տրվեցին կյանքի մարմնավոր ընթացքին, բայց գտնվեցին ոմանք, որ սրտերում ընդվզեցին անաստվածության գաղափարի դեմ ու ամեն առիթով Աստծո գոյության վկայություններ էին փնտրում, ու գտնում էին, քանի որ Աստված խոստացել է. «Ով փնտրի, նա կգտնի»:
  • Qahana.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

    Qahana.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

    05.11.2013| 16:11
    Արարատյան Հայրապետական թեմի Qahana.am կայքում հրապարակված «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» վերտառությամբ հոդվածը չի ներկայացնում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դիրքորոշումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արարատյան Հայրապետական թեմի ինտերնետային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյանը:
  • Արմագեդոն

    Արմագեդոն

    05.11.2013| 10:38
    Սա թերևս աշխարհի վերջին օրերին սպասող մարդկության մեջ ամենատարածված տեղանունն է։ Այո՛, մեր այդքան շատ լսած Արմագեդոն անունն ընդամենը Իսրայելի այժմյան մի փոքր տարածքում գտնվող դաշտավայրի տեղանքի անուն է, ինչպես, օրինակ, Արարատյան դաշտավայրը Հայաստանում։ Իսկ թե ինչու է այդ անունն այդքան տարածվել աշխարհում, հիմա կիմանանք։
  • Վեհափառը՝  Շանհայում

    Վեհափառը՝ Շանհայում

    05.11.2013| 00:31
    Շանհայից մեր հատուկ թղթակից Սուսաննա Պողոսյանը տեղեկացնում է, որ երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Հոնկոնգ մեկնելու ճանապարհին հյուրընկալվել է Շանհայի հայկական համայնքում։ Հանդիպման ընթացքում, որտեղ հյուրեր են եղել նաև Կ. Պոլսից, Սիրիայից, Վեհափառը խոսել է համայնքի խնդիրների մասին, կարևորել դրա հզորացումը, ինչպես նաև սփյուռքի ներուժի օգտագործումը հայաստանյան խնդիրները լուծելու գործում։
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ

    04.11.2013| 17:02
    Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրվեց Եկեղեցիների Համաշխարային Խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար:
  • Առաջին բազմաձայն  պատարագի պրեմիերան

    Առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան

    01.11.2013| 11:58
    Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քրիստափոր Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան` պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Այս պատարագի ձեռագրերը համարվում էին կորսված, սակայն մեր հայրենակից, նյույորքաբնակ երաժշտագետ Գրիգոր Փիթեջյանի շնորհիվ գտնվել են Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում, Լիմոնջյանական նոտագրությամբ: Իր ժամանակին Կարա-Մուրզայի քառաձայն պատարագը հանդիպել է պահպանողական եկեղեցականների դժգոհությանը, և Կարա-Մուրզային հեռացրել են իր պաշտոնից:
  • Սադհու Սունդար Սինգհ

    Սադհու Սունդար Սինգհ

    01.11.2013| 11:21
    «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կ’ընդունի կենաց լոյսը» (Հովհ. 812): Կենաց Լույսի տարածմանն էր ի վերուստ կոչված 1889 թվականին Հնդկաստանի Ռամբուր քաղաքում հարուստ ագարակատեր, Սինգհերի հայտնի տոհմի շառավիղ Սերդար Շեր Սինգհի ընտանիքում ծնված Սունդար Սինգհը: Նա հինգ եղբայրներից կրտսերն էր և բարեպաշտ մոր անմիջական դաստիարակության ներքո մեծանում էր Սինգհերի ավանդույթներով:
  • Ամենայն Հայոց կաթողիկոսը Փուսանում

    Ամենայն Հայոց կաթողիկոսը Փուսանում

    01.11.2013| 11:16
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հարավկորեական Փուսան քաղաքում մասնակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ ասամբլեային, որի բացմանը կոչ է արել ակտիվացնել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված ջանքերը:
  • «Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն»

    «Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն»

    01.11.2013| 11:16
    Եդեմի պարտեզի կամ դրախտի աստվածաշնչային սկզբնական նկարագրությունից Աստվածաշնչի հեղինակները շատ խորհրդանիշեր և կերպարներ են վերցրել: Մեր ասածի օրինակ կարող է ծառայել Եսայի մարգարեի` արդարների վերադարձը նկարագրող դրվագը. «Որովհետև Տերը պիտի մխիթարի Սիոնին, պիտի մխիթարի նրա բոլոր ավերակները, նրա անապատը դրախտի նման պիտի շինի, նրա ամայի տեղը` Տիրոջ պարտեզի պես. ցնծություն և բերկրություն պիտի գտնվի նրանում, գովերգություն և օրհներգության ձայն» (Ես. 51.3): Հովել մարգարեն իր հրապարակավ ապաշխարելու հորդորում Աստծո խոստմունք-օրհնությունը ևս կապում է Եդեմի պարտեզի հետ, «Եդեմի դրախտի պես կլինի երկիրը նրա առաջին, իսկ նրա հետևից՝ ամայի անապատի պես» (Հովել 2.3):
  • Նյու էյջ

    Նյու էյջ

    01.11.2013| 11:06
    Աշխարհում մի նոր մոլորություն է տարածվում, մանավանդ մտավորական համարվողների շրջանում, և հոգևոր ավերածության պատճառով զրկում է նրանց հավիտենական արքայությունից։